Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում![]() 2 հունիսի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Բացի այդ, նա չի ասել այն մարդու անունը, ում ցանկանում է տեսնել որպես այլընտրանքային նախագահի թեկնածու: Նրա խոսքով` անհրաժեշտ է ժողովներ անցկացնել, քննարկել քաղաքացիների հետ, քանի որ հաղթանակի հասնելու համար պետք է մեկ հավաքական թեկնածու: Հայաստանի հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան եկող տարի: Կոալիցիան առաջադրելու է մեկ թեկնածուի` գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Թեկնածուներ դառնալու ցանկություն են հայտնել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու «Հայաստանի գլխավոր մարքսիստ» Դավիթ Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |