Իրանը նոր տիեզերական կենտրոն է կառուցում![]() 2 հունիսի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Իրանը նոր տիեզերական կենտրոն է կառուցում, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով իսլամական հանրապետության լրատվամիջոցներին: Նոր օբյեկտը կունենա իրանական արտադրության արհեստական արբանյակները տիեզերք գործարկելու համար համապատասխան պայմաններ: Շինարարական աշխատանքների իրականացման մասին տեղեկատվությունը հաստատել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին: Նա հավելել է, որ նոր համալիրը կկոչվի հանրապետության հիմնադիր այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի պատվին: Նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին տեղեկատվությունն էլ ավելի է սրում Իրանի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները, քանի որ արբանյակները տիեզերք ուղարկելու և միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռների ստեղծման համար իրար նման տեխնոլոգիաներ են կիրառվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |