Հայ երիտասարդ գինեգործները Վիեննայում այցելել են տարբեր գինեգործական դպրոցներ, խաղողի այգիներ...

Հայ երիտասարդ գինեգործները Վիեննայում այցելել են տարբեր գինեգործական դպրոցներ, խաղողի այգիներ...

PanARMENIAN.Net - 12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` մասնակցել են 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին: Ուսումնառության ժամանակ մասնակիցներն այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններում եղել են գինեգործների և գինեվաճառների մոտ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, նախաձեռնությունը իրականացվել է Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի(Հայաստանի ՓՄՁԶԱԿ), ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերության ու Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Երիտասարդ գինեգործները հյուրընկալվել են նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---