Իրանում սգո միջոցառումներ են անցկացվում ԻԻՀ հիմնադիր Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցին![]() 3 հունիսի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Իրանում սգո միջոցառումներ են անցկացվում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլահՌուհոլլահ Մուսավի Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցի առթիվ: Ողջ երկրում կազմակերպվել են հիշատակի ակցիաներ, գրքային ցուցահանդեսներ, լուսանկարչական ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, Ղուրանի հանդիսավոր ընթերցումներ մզկիթներում: Այս սգո օրերին Թեհրանից 40կմ հեռավորության վրա գտնվող Խոմեյնիի դամբարան այցելելու ցանկություն ունեցող ուխտագնացների համար կազմակերպվել է անվճար երթևեկություն: Անցյալ շաբաթ օրը ուխտագնացների առջև ելույթ ունեցավ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին իր ողջ կյանքը նվիրել է շահական վարչակարգի դեմ պայքարին, շուրջ 15 տարի աքսորի մեջ է եղել, իսկ 1979թ. հեղափոխական տրամադրությունների ալիքի ժամանակ վերադարձել հայրենիք: Նրա կարգադրությամբ երկրում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ մասնակիցների 99% քվեարկեց Իսլամական Հանրապետության հռչակման օգտին: Խոմեյնին մահացել է 87 տարեկանում սրտի նոպայից:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |