Ամերիկյան անօդաչու ինքնաթիռները 10 մարտիկ են ոչնչացրել Պակիստանին հասցրած հերթական հարվածով![]() 3 հունիսի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Տասը մարտիկ է ոչնչացվել այսօր Պակիստանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից օդային հարվածի արդյունքում: ԱԹՍ-ն թիրախի՝ Աֆղանստանի հետ սահմանին գտնվող գյուղի ուղղությամբ «չորս հրթիռ» է բաց թողել, հաղորդել են երկրի ռազմական հետախուզության աշխատակիցները: Այս տարվա սկզբից ամերիկյան անօդաչու ինքնաթիռները ավելի քան 16 հարված են հասցրել Պակիստանի տարածքին՝ ոչնչացնելով ավելի քան 100 մարդ: Իսլամաբադը նման հարձակումները գնահատում է որպես իր ազգային ինքնուրույնության կոպիտ խախտում և Վաշինգտոնից պահանջում մեկընդմիշտ դադարեցնել դրանք: Սակայն թալիբների դեմ պայքարի նպատակով ԱԹՍ կիրառումն ԱՄՆ կողմից շարունակվում է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |