Հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի ավարտական բեմադրությունները 3 հունիսի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Համազգային պետական թատրոնում հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտական բեմադրությունները: Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները: Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգով, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: Հունիսի 4-ի ծրագրում ժամը 13.00-13.30 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կներկայացվի «Բուրատինոյի արկածները» բեմադրությունը (հեղինակ` Ա.Ռիբնիկով), ժամը 14.30-15.00 Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ «Բարև ես Երևանն եմ» երաժշտաթատերական կոմպոզիցիան, իսկ ժամը 16.00-16.30 Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ «Մայրիկը» (հեղինակ` Զ Արղամանյան):
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |