Ջորջ Սորոս. Եվրոպան ընդամենը 3 ամիս ժամանակ ունի` միասնական արժույթը փրկելու համար![]() 4 հունիսի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրոպան ընդամենը 3 ամիս ժամանակ ունի` միասնական արժույթը փրկելու համար: Այս մասին հայտարարել է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը` իտալական Տրենո քաղաքում կայացած տնտեսության փառատոնի ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով MarketWatch-ին: Սորոսը կանխատեսում է, որ Գերմանիայի տնտեսությունը կթուլանա աշնանը և «Անգելա Մերկելի համար դժվար կլինի գերմանացիներին համոզել իրենց վրա եվրապարտականություններ վերցնել»: «Եվրոյի գոյատևման հավանականությունը բարձր է, քանի որ միասնական արժույթի կործանումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն եվրագոտու ծայրամասային երկրների վրա, այլ նաև հենց Գերմանիայի»,-ասել է նա: Ուստի, կարծում է Սորոսը, ԳՖՀ իշխանությունները կանեն ամեն հնարավոր բան` եվրոն պահպանելու համար, սակայն դրանից ոչ ավելին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |