Հիլարի Քլինթոն. ԱՄՆ –ին անհրաժեշտ է տնտեսական առումով ուժեղ և առավելագույնս աշխատող Եվրոպա![]() 4 հունիսի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ –ին անհրաժեշտ է տնտեսական առումով ուժեղ և առավելագույնս աշխատող Եվրոպա»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Սթոքհոլմում կայացած կոնֆերանսում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Հիլարի Քլինթոնը համոզված է, որ իրերի նման դասավորությունը, թույլ կտա ԱՄՆ-ին վերջնականապես դուրս գալ ճգնաժամից և վերականգնել սեփական տնտեսությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է ամեն կերպ օգնություն ցուցաբերել եվրոպացի գործընկերներին, նախ և առաջ` եվրագոտում 17 անդամ-պետություններին: Այդ օգնությունն ուղղված է եվրոպացի արտադրողների` շուկաներում մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև այլ խնդիրների լուծմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |