ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթ-ի հաղթող է դարձել Գյումրի N15 թիմը![]() 4 հունիսի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - «Փյունիկ» մարզադպրոցում տեղի են ունեցել ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթ մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար պայքարում Սյունիք-1, Գորիս N6 թիմը 9:5 հաշվով հաղթել է Կոտայք-1, Հրազդան N11 թիմին, իսկ հաղթողի կոչմանը արժանացավ Գյումրի N15, որը 15:4 հաշվով պարտության մատնեց Գեղարքունիք-2, Մարտունի N3 թիմին: Եզրափակիչ հանդիպման առաջին հարվածը կատարել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ով հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ եկել էր ողջունելու մրցաշարի մասնակիցներին: Հավաքականի գլխավոր մարզչին և թիմի ավագին միացել են նաև հավաքականի մյուս խաղացողները, ովքեր և պարգևատրել են մրցանակակիրներին: Հավաքականի ֆուտբոլիստները 3-րդ տեղը զբաղեցրած թիմին հանձնել են բրոնզե մեդալները և mp3 նվագարկիչները, երկրորդ մրցանակակիրները ստացել են արծաթե մեդալներ և ֆոտոխցիկներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվել է ոսկե մեդալներով և նոութբուքերով: Գյումրի N15թիմի ավագին ՀՖՖ/Կոկա Կոլա գավաթը հանձնել են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |