ԴԴՏ-ի համերգը Թբիլիսիում 80 հազար հանդիսատես է հավաքել![]() 4 հունիսի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ԴԴՏ խմբի համերգին Թբիլիսիում 80 հազար հանդիսատես է հավաքվել: Յուրի Չևչուկի ղեկավարած խումբը փակել է Tbilisi Open Air բացօդյա ռոք-փառատոնը: Հանդիստեսի թվում էր նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Նման քանակությամբ հանդիսատես Թ բիլիսիի և ոչ մի համերգի ժամանակ չի գրանցվել: Ելույթի ժամանակ Յուրի Շևչուկը հայտարարել է, որ դա երգի և բարեկամության տոն է: Նախատեսված 45ր փոխարեն, համերգը շարունակվել է 2 ժամ: Շևչուկը խոստացել է, որ Թբիլիս կգա ևս մեկ անգամ` այս տարվա աշնանը, հաղորդում է Գրուզիա Online-ը; Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |