Վլադիմիր Հակոբյանը դարձել է Ալբենայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող![]() 4 հունիսի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիադայաի կրկնակի հաղթող Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր օփենում: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 113 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը: Հակոբյանի ընթացիկ վարկանիշը դարձել է 2701,6: Գերազանց է հանդես եկել նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաեւ գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակել են 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավել է 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |