Ըստ ՈւԵՖԱ փորձագետների, մարզադաշտերը Եվրո-2012-ի ամենաանվտանգ վայրերն են![]() 4 հունիսի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՈւԵՖԱ փորձագետների, ուկրաինական մարզադաշտերը Եվրո-2012-ի ամենաանվտանգ վայրերն են: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՆԳՆ հանրային անվտանգության դեպարտամենտի պետ Սերգեյ Պոգոտովը: Նա նշել է, որ մայիսի 25-ից Ուկրաինայի ՆԳՆ Օպերատիվ շտաբի աշխատակազմն ու նրա ստորաբաժանումները շրջաններում սկսել են աշխատանքը ցերեկային ռեժիմով, իսկ հունիսի 4-ից՝ կաշխատեն շուրջօրյա: Նույն օրից աշխատանքը կսկսեն նաև գործադիր իշխանությունների կենտրոնական մարմնի աշխատանքային խումբը և օտարերկրյա ոստիկանները: ԵԱ անցկացման շրջանում բոլոր մարմինները կանցնեն ուժեղացված օպերատիվ-ծառայողական գործունեության: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |