Վարդան Մինասյան. Բերեզովսկու վնասվածքը լուրջ չէր, մի քանի օրից նա կսկսի մարզվել

Վարդան Մինասյան. Բերեզովսկու վնասվածքը լուրջ չէր, մի քանի օրից նա կսկսի մարզվել

PanARMENIAN.Net - «Ռոման Բերեզովսկու վնասվածքը լուրջ չէր, և մի քանի օրից նա արդեն կվերադառնա մարզումների: Արաս Օզբիլիսն արդեն ժամանել է Երևան և գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի տրամադրության տակ: Չնայած ղազախների հետ նա չի խաղա, բայց մարզվում է թիմի հետ»,- նշեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայաստան-Ղազախստան խաղը կկայանա հունիսի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում:

Մինասյանն անդրադարձավ նաև նոր ֆիզպատրաստվածության մարզիչ հոլանդացի Ռայմոն Վերհեյնի աշխատանքին` նշելով, որ նա ծանոթացել է իրենց մարզումներին և թիմի պատրաստվածությանը. «Նա մեզ առաջարկներ կանի ղազախների խաղից հետո, և դրանք մենք կքննարկենք»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---