Վետերան ոստիկանների վիճակն, այսօր ծանր է, ասում է ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը

Վետերան ոստիկանների վիճակն, այսօր ծանր է, ասում է ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը

PanARMENIAN.Net - Վետերան ոստիկանների սոցիալական վիճակն, այսօր, ծանր է, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, պաշտպանության նախարարությունը կարգավորում է իր վետերանների սոցիալական ծառայությունների հարցը, զբաղվում նրանց բնակարանների ապահովմամբ, կարգավորում բժշկական ծառայությունների հարցը: Ըստ Սարգսյանի, ոստիկան վետերանները դիմում են ՊՆ տարբեր հարցերով, և պատասխան ստանում, որ դիմեն այնտեղ, որ համակարգում ծառայել են:

Սարգսյանը նաև ասաց, որ իրենց խնդրանքով նախկին ոստիկանապետը ոստիկանությունում բացեց սոցիալական բաժին, որը նվազագույն պահանջներն, այնուամենայնիվ, ապահովում է:

Սարգսյանը 2008 թ-ին Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը կկարգավորի վետերան ոստիկանների խնդիրները, և մերժում է ստացել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---