Գաիգիկ Մինասյան. 7-10 օրվա ընթացքում կներկյացվի Հայաստանի կառավարության նոր կազմը![]() 4 հունիսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 7-10 օրվա ընթացքում կներկայացվի ՀՀ կառավարության նոր կազմը: Այդ մասին լրագրողներին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հավաստիացրել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, դրանից հետո, մինչև հունիսի 20-25 խորհրդարանին կներկայացվի կառավարության ծրագիրը; Մինասյանը նկատել է, որ ծրագրի ներկայացումը «շատ հետաքրքիր փուլ» կլինի, քանի որ դրա նկատմամբ վերաբերմունքով պատգամավորները ստիպված կլինեն հստակորեն ընտրել իրենց տեղը քաղաքական դաշտում: Պատգամավորը հավելել է, որ կառավարության ծրագրի ներկայացումից հետո կավարտվի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ձևավորումը և կսկսվի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փուլը: Նախորդ շաբաթ ՀՀԿ-ն արդեն առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |