Վախճանվել է խորհրդային տարիների հայտնի երգիչ Էդուարդ Խիլը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Վախճանվել է հայտնի երգիչ, ՌԽՍՀ ժողովրդական դերասան Էդուարդ Խիլը, որն աշխարհում հայտնի էր որպես «միստր Տրոլոլո»: 77-ամյա երգիչը տեղափոխվել էր հիվանդանոց ինսուլտ ախտորոշմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Էդուարդ Խիլը ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին Սմոլենսկում: 1960թ. նա ավարտում է Լենինգրադի պետական կոնսերվատորիան, դառնում է «Լենկոնցերտի» մենակատար դասական և կամերային երգացանկով: 1962թ. նա առաջին անգամ մասնակցում է Մոսկվայում էստրադային համերգի: Խիլը շատ արագ դառնում է ամենասիրված էստրադային կատարողներից մեկը: 1968թ. նա արժանանում է «ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստի» կոչման, իսկ 1974թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: 1991-94թթ. նա աշխատել է հայտնի փարիզյան «Ռասպուտին» կաբարեում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |