Оլիմպիական խաղերի մրցանակակիրներին կհնաձնվեն Անգլիայում աճեցված 4400 ծաղկեփնջեր![]() 4 հունիսի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին կհնաձնվեն Անգլիայում աճեցված 4400 ծաղկեփնջեր: Դրանք մեդալների հետ կմատուցեն տղամարդիկ: Սա նորություն է օլիմպիական խաղերի պատմությունում: Կանայք կուղեկցեն պաշտոնյաներին և մարզիկներին: Արարողակարգի ծրագրի աշխատանքներում ընդգրկված են 100 կին և 200 տղամարդ: Նրանք կհագնեն մանուշակագույն զգեստներ, որոնք ստեղծել են Մեծ Բրիտանիայի թագավորության արվեստների քոլեջի աշխատակիցները, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 53 օր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |