ԵՊՀ–ում Հայաստանի անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող գիտաժողով է անցկացվում![]() 4 հունիսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվում է «Հայաստանի անվտանգությունը տարածշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում հանրապետական գիտաժողովը», որին զեկույցներով հանդես կգան հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչները։ ԵՊՀ–ի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը գիտաժողովին ներկայացնելու է հայկական մամուլում բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների դրսևորումների մասին զեկույց։ «Վերջին մի քանի տարում շատ արդի է դարձել բանակին վերաբերող քննարկումները։ Դրանք ունեն և´ օբյեկտիվ և´ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ բոլորը, այս կամ այն կերպ կապ ունեն բանակի հետ, սուբյեկտիվը , որ երբեմն բանակի մասին քննարկումները այլ նպատակ են հետապնդում։ Տպագիր մամուլի որակական հետազոտության արդյունքում փորձել եմ հասկանալ դրակա՞ն ենթատեքս ունեն այդ քննարկումները, բացասակա՞ն, թե չեզոք, հիմնավորված են, թե ոչ։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե սոցիալական դիրքորոշումները բանակի նկատմամբ բացասական են և ոչ օբյեկտիվ, ապա այս դեպքում գործ ունենք բանակի վարկաբեկման հետ որպես տեղեկատվական քաղաքականության»,–ասաց Միրաքյանը։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր խոսքում նշեց, որ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի վրա. «Մենք պետք է հասկանանք, թե այդ գործընթացներում մեր երկիրն ի՞նչ դիրք կունենա, կարևոր են այս հարցերի մասին քննարկումները, որ մենք սկսենք ոչ միայն գնահատականներ տալ այդ գործընթացներին, այլև փորձենք գուշակել դրանց ընթացքը»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |