Պետեր Կուզելի. Չեխիան պատրաստ է եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի հետ կիսել իր փորձը![]() 4 հունիսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Չեխիան կարող է եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի հետ կիսել իր փորձը, որպեսզի վերջինս «այդ ճանապարհին չանի համանման սխալներ»: Այդ մասին իր հայ գործընկերոջ` ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի, հետ հունիսի 4-ին տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Չեխիայի ԱԱՊ նախագահ Պետեր Կուզելին: Տեղեկացված լինելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարական պատվիրակության հետ գտնվում է Բրյուսելում, Պետեր Կուզելին կարևորություն է տվել ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրին միանալն ու երկրում համապատասխան ինստիտուտների ստեղծմանը: Հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորության: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ընկերության միջև տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ` կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաև մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին: Կառավարության պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |