Ֆրանսիացի և ուկրաինացի գիտնականները հանդես կգան Հայկազունիներին նվիրված գիտաժողովում![]() 4 հունիսի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Վաղը Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայկազունիներ. Առասպել և պատմություն» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայոց պատմության կարևորագույն փուլի` Հայկազունիների, նրանց դերի, հայ ինքնության ձևավորման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ հայագիտության, արևելագիտության, հնագիտության, ազգագրության, լեզվաբանության, մարդաբանության և հայագիտության այլ բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին, Հայաստանի հնագույն շրջանի պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը և սահմանագիծը, զուգահեռաբար ներկայացնել հայ ժողովրդի ու հայոց պետականությունների կազմավորման գործընթացները: Քննարկումների շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի գիտնականներ: Այն կշարունակի մինչև հունիսի 6-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |