Ահարոն Ադիբեկյան. Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս է![]() 4 հունիսի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-27-ին Արցախում անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն` արցախցիների միայն 0.6 տոկոսն է մայիսի 9–ին նոր ընտրվելիք նախագահից սպասում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը այդքան ցածր ցուցանիշը բացատրում է նրանով, որ արցախյան իշխանությունները երկրի բոլոր կառույցներում կոռուպցիայի դեմ պայքար են մղում: «Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս (չլսված բան) է»,–ասաց Ադիբեկյանը` նշելով, որ այնտեղի կուսակցությունները միմյանց նկատմամբ էթիկայից դուրս պիտակավորումներ, վիրավորանքներ չեն հղում, ինչն ընդունված է հայաստանյան կուսակցությունների պրակտիկայում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |