Ելենա Վորոբեյը ելույթ կունենա Երևանում մենահամերգով

Ելենա Վորոբեյը ելույթ կունենա Երևանում մենահամերգով

PanARMENIAN.Net - Երգիծական ժանրի ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյը կրկին ելույթ կունենա Երևանում, այս անգամ մենահամերգով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արտիստուհին ելույթ է ունենալու հունիսի 29-ին «Աստղային վրաերթ» հումորային-երգիծական շոու-ծրագրով:

Տոմսերի գինը տատանվում է 1000-20.000 դրամի սահմաններում: Ելենա Վորոբեյն առաջին անգամ Հայաստան է եկել այս տարի ապրիլին, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշի, Դմիտրի Մալաշենկոյի և Միրոսլավա Կարպովիչի հետ և ներկայացրել է «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---