Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 4-ին կժամանի Երևան![]() 4 հունիսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 4-ին մեկնում է Երևան, որտեղ հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական խաղ է ունենալու Հայաստանի հավաքականի հետ: Նախօրեին Ղազախստանը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին: Ինչպես հայտնում է kaz-football.kz-ը, Հայաստանի հավաքականի հետ խաղին չեն մասնակցի կիսապաշտպաններ Մարատ Խայրուլինը և Ուլան Կոնսիբաևը, հարձակվողներ Սերգեյ Գրիդինը, Տանատ Նուսերբաևը և Սերգեյ Խիժնիչենկոն: Նրանց փոխարեն կարող են խաղալ կիսապաշտպաններ Մաքսիմ Ազովսկին, Վիտալի Եվստիգնեևը և Սերիկժան Մուժկովը: Հայաստանի ու Ղազախստանի հավաքականները 5 խաղ կանցկացնեն: Մինչ այդ Հայաստանի հավաքականը հաղթել է երկու խաղերում, մեկ անգամ հաղթել է Ղազախստանը, իսկ մեկ խաղում գրանցվել է ոչ ոքի: ՖԻՖԱ վարկանիշում Ղազախստանը զբաղեցնում է 137-րդ տեղը, Հայաստանը՝ 47: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |