Հայ և թուրք լրագրողներն Երևանում քննարկում են երկու երկրների հարաբերությունները![]() 4 հունիսի 2012 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքն է սկսել «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում են հայաստանցի և թուրք լրագրողներ: Ինչպես միջոցառման բացմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը, լրագրողները կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները ներկա փուլում, մասնավորապես, այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է նրանց լուսաբանումը ԶԼՄ-ներում: Նա նշել է, որ կքննարկվի քաղաքական իրավիճակը Հայաստանում և Թուրքիայում, այն, թե ինչպես կազդեն հայաստանյան ընտրությունների արդյունքները, նոր քաղաքական միտումները Թուրքիայում, հայ-թուրքական հարաբերությունների վրա: Կլոր սեղանի կազմակերպիչներն են Երևանի մամուլի ակումբը և Eurasia Partnrship foundation-ը USAID-ի աջակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |