Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները հայտնի են![]() 4 հունիսի 2012 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անուններն են՝ Մուշեղ Նուրբեկյան (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),Մաքսիմ Մելքոնյան (1993թ., Գյումրու զ/կ), Սեդրակ Շահբազյան (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ), Արտակ Մնացականյան (1992թ., Տաշիրի զ/կ), Կորյուն Իրիցյան (1992թ., Էջմիածնի զ/կ): Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Ավելի վաղ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, որ վիրավորված 4 զինվորների վիճակը կայուն է, իսկ մեկինը` ծանր: Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |