Մենսուր Ակգյուն. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կլյանքի կոչվեն, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից![]() 4 հունիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյունը հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կկոչվեն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն: «Հուսով եմ, որ երկու կողմերը համարձակություն կունենան կյանքի կոչելու այդ արձանագրություններն ու դիվանգիտական հարաբերություններ կհաստատվեն»,-ասել է նա «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» կլոր սեղանի բացմանը Երևանում: Ակգյունն ասել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կլյանքի կոչվեն, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից»: Նա նշել է, որ դա ցավագին գործընթաց է, հաշվի առնելով պատմական վերքերը: Թուրք փորձագետը նշել է, որ ժամանակին ՀՀ նախագահը մեծ քաղաքական խիզախություն դրսևորեց՝ հրավիրելով թուրք պաշտոնակցին Երևան Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին և նախաձեռնելով Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հանգեցրած գործընթացը: Նա ափսոսանք է հայտնել, որ հետո սկսվեց երկու երկրների հասարակությունների ճնշումը, իսկ Թուրքիայի պարագայում նաև դրսից՝ Ադրբեջանի կողմից»: «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» կլոր սեղանի կազմակերպիչներն են Երևանի մամուլի ակումբը և Eurasia Partnrship foundation-ը USAID-ի աջակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |