Ռազմիկ Տոնոյանը դարձել է Ուկրաինայի ձյուդոյի գավաթի գավաթակիր![]() 4 հունիսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Սումա քաղաքում ավարտվել է Ուկրաինայի ձյուդոյի գավաթի բաց առաջնությունը, որտեղ հայ մարզիկ Ռազմիկ Տոնոյանը կրկին լավագույնը ճանաչվեց: Տոնոյանն երկրորդ տարին անընդմեջ դառնում է Ուկրաինայի գավաթի գավաթակիրը, սակայն 2011-ին նա ուժեղագույնն էր մինչև 100 կգ քաշային կարգում, հաղորդում է analitika.at.ua-ն: Այս անգամ Տոնոյանը պայքարում էր ծանր քաշայինների կարգում: Սա նրա առաջին մեկնարկն էր նոր քաշային կարգում, որտեղ նա շատ հաջող հանդես եկավ: Ռազմիկ Տոնոյանը ներկայացնում է Ուկրաինան և հանդիսանում է տարբեր մակարդակի մրցումների բազմակի հաղթող ու մրցանակակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |