Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն կոչ է անում զգուշանալ կեղծ տեսուչներից![]() 4 հունիսի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: «Կոմիտեն հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն խնդրում է բոլոր հարկ վճարողներին նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 060 544 611, 060 544 866, 060 54 44 44 հեռախոսահամարներով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |