Տավուշում 2 հրանոթային արկ է հայտնաբերվել![]() 4 հունիսի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից նախօրեին ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 մմ): Սակրավորները արկերը վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ վայր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |