Բակերում տեղադրվել է 55 խաղ և 345 մարզասարք 4 հունիսի 2012 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է ամենօրյա հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Անցյալ շաբաթվա ընթացքում դադարեցվել է 2 երթուղիների տեխնիկապես անսարք 6 մեքենաների շահագործումը: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների առաջին մրցույթները: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Երևանի բակային տարածքներում շարունակվում են բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև նոր խաղահրապարակների կառուցման ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախատեսված ծրագրով մինչ օրս բակային տարածքներում տեղադրվել է 55 խաղ և 345 մարզասարք: Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտվեն 140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները: Կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման, Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը կանաչ գոտիների պահպանման ու խնամքի ավելացման հետևողական պահանջ է դրել` ընդգծելով հատկապես մայրաքաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Ոռոգումն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է արդյունավետորեն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնավորապես` մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարները և վերականգնել առկա չգործող պոմպակայանները: Մայրաքաղաքում գույքագրված և վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման նպատակով քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել մասնավոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել այդ հարցում: Պարբերաբար հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների հարակից հատվածները բարեկարգելու, կանաչապատելու և խնամելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ բնակչության կողմից նկատելի է կատարված աշխատանքների և քաղաքային ծրագրերի հանդեպ դրական վերաբերմունքը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել բարեկարգման ծրագրերում բնակիչների առավել ակտիվ մասնակցության համար: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր: Թեև այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսված են միջոցներ, սակայն հանձնարարվել է համաֆինանսավորման սկզբունքով այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին, ինչի հաջողված փորձն արդեն կիրառվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հանգստյան օրերին երևանցիների առօրյան առավել հագեցած անցկացնելու նպատակով մայրաքաղաքի այգիներում և պուրակներում մեկնարկել են սպորտային միջոցառումները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |