Համշենահայերը ելույթ կունենան Մոսկվայում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին, Մոսկվայի Golden Palace համերգասրահում ելույթ է ունենալու համշենահայերի «Վովա» (համշենցիների բարբառով նշանակում է «Ով է») խումբը: Ինչպես հայտնում է voice-of-wa-ն, համերգը կոչվում է «Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի ձայնը. Համշեն. անցյալից ներկա» և կազմակերպվում է առաջին անգամ: Համերգի կազմակերպիչները խոստանում են յուրահատուկ համերգ, սևծովյան ավազանի հայերի ազգագրական պարեր, հազվագյուտ երաժշտական գործիքներով մեղեդիներ: Համերգի հասույթը տրամադրվելու է Հայաստանում կրթական ծրագրերին և Աբխազիայի հայկական դպրոցներին: «Վովա» խումբը համշենական միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Թուրքիայում զբաղվում է սեփական երգի պահպանմամբ և երգում է բացառապես համշենի բարբառով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |