Վաղը նշվելու է Գայանյանց կույսերի հիշատակը

Վաղը նշվելու է  Գայանյանց կույսերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---