Արմեն Հյուսնունցի «Շարաք» կվինտետը Թբիլիսիում կմասնակցի KAVKAZ JAZZ FESTIVAL-ին![]() 4 հունիսի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենալու KAVKAZ JAZZ FESTIVAL-ը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, Հայաստանը, փառատոնին, ներկայանալու է «Շարաք» ջազ-ռոք կվինտետով: Բացի Անդրկովկասի երկրներից, փառատոնը կհյուրընկալի նաև Helmut Kaplan Trio-ն Ավստրիայից: Փառատոնը բացվելու է Գյոթեյի ինստիտուտում` «Գերմանական ջազ» լուսանկարչական ցուցահանդեսով: «Շարաք» կվինտետը կազմավորվել է այս տարի, և պաշտոնապես ներկայացվել փետրվարի 19-ին: Հնգյակի կազմում են սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, ստեղնահար Կարեն Մամիկոնյանը, կիթառահար Գագիկ Խուդավիրդին, հարվածահար Հակոբ Օրդակյանը, և բաս կիթառահար Էդգար Սահակյանը: Խումբը կատարում է ջազի դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև խմբի ղեկավարի` Հյուսնունցի` ազգային երանգներով համեմված ստեղծագործությունները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |