Պաշտպանության, արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարները կշարունակեն պաշտոնավարել

Պաշտպանության, արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարները կշարունակեն պաշտոնավարել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:Հունիսի 2-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստին վարչապետի պաշտոնում էր վերանշանակվել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մնացած նախարարները կնշանակվեն մոտակա օրերին:

 Ուշագրավ
---