Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա 4 հունիսի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |