Բրիտանահայ գրող Ասատուր Գյուզելյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով 4 հունիսի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով պարգևատրված բրիտանահայ գրող, լրագրող Ասատուր Գյուզելյանին հանձնեց «Մովսես Խորենացի» մեդալը` Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար:Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Նա ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, գրական պատմաբանասիրական ուսումնասիրությունների hեղինակ է: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար Ա.Գյուզելյանը հիացմունքով ասաց. «Պատմության մեջ քիչ անգամ է, որ ճիշտ անձը, ճիշտ ժամանակին, ճիշտ պաշտոնին նշանակված լինի»: Հարկ է նշել, որ 2012թ. մարտի 27-ին Ա.Գյուզելյանը պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` հայ գրականությանը, մշակույթին, նոր սերնդի հայեցի դաստիարակությանը, հայ ժողովրդին և Հայաստանին մատուցած 60-ամյա ծառայության համար, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |