Ղարաբաղում ձեթի արտադրության նոր գործարան կկառուցվի![]() 4 հունիսի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ և ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման գործում: Այնուհետև նախագահն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են և կարող են օգտագործվել նաև այլ բնակավայրերում: Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |