Երկուշաբթի օրը հիմնական ինդեքսների աճ է գրանցվել ամերիկյան ֆոնդային բորսաներում![]() 4 հունիսի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆոնդային բորսաներում առքուվաճառքի ժամանակ հիմնական ինդեքսների աճ է գրանցվել, հաղորդում են ԶԼՄ-ները: Այդպես, Dow Jones ինդեքսն աճել է 0,13%-ով` հասնելով 12 134,27 կետի: S&P 500-ի ինդեքսը աճել է 0,25%-ով` մինչև 1 281,26 կետ, Nasdaq ինդեքսն ավելացել է 0,61%-ով` կազմելով 2 764,15 կետ: Միևնույն ժամանակ ներդրողները մտահոգություն են հայտնում համաշխարհային շուկայի տատանումների և Եվրոպայում պարտքային ճգնաժամի կապակցությամբ` բաժնետոմսերից և հումքից միջոցները տեղափոխելով ավելի հուսալի պետական պարտատոմսեր: «Շուկան շատ նյարդային է, և նման իրադրությունը կպահպանվի: Դա Եվրոպայի և ԱՄՆ-ում մայիսի տվյալներով զբաղվածության մասին տվյալների հետ կապված վախ է»,- ասել է Rockwell Global Capital-ի ավագ տնտեսագետ Պիտեր Կարդիլյոն, հաղորդում է Ռոսբալտը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |