Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը Թուրքիայի խոչընդոտելու մասին 4 հունիսի 2012 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտել ԱՄՆ-ում «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Դեռևս 2006 թվականին վեպը էկրանավորելու միտք ուներ Սիլվեստր Ստալլոնեն: Բայց ASIMED թուրքական ընկերակցության ճնշման արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից, ինչպես և Մել Գիբսոնը 2009-ին: Ֆրանսիայում վեպի էկրանավորման մտադրություն ուներ Անրի Վեռնոյը: Այդ պատմական, իր տեսակի մեջ առաջին նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսսը ֆինանսական աջակցության կարիք ունի: Հանգանակությունն իրականացնում է «Հայկական մշակութային արժեքների բարեկամներ» ընկերակցությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |