Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն![]() 4 հունիսի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում Ղազախստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը: Ղազախստանի պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |