Հիլարի Քլինթոնը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կհայտնի ԼՂ հիմնախնդրի ուժային լուծման անթույլատրելիության մասին![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է, այն պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին երկուշաբթի օրը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների, մասնավորապես` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Քլինթոնը մեկնաբանել է նաև ադրբեջանական ուժերի այսօրվա դիվերսիան սահմանին, որը մարդկային զոհերի է հանգեցրել: Նրա խոսքով` ինքը ափսոսանքով տեղեկացավ այդ մասին: Քլինթոնն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի լուծի արցախյան հիմնախնդիրը: Պետքարտուղարի խոսքով` այդ մասին ինքը կհայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը: Ընդ որում հարկ է նշել, որ ԱՄՆ պետքարտուղարն այդպես էլ չի պատասխանել հայ լրագրողի հարցին շփման գծում վերջին սադրանքներից հետո Ադրբեջանի հանդեպ կրկին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը ներմուծելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |