Սոչիի Օլիմպիական խաղերի ջահը կարժենա մոտ 13 հազար ռուբլի

Սոչիի Օլիմպիական խաղերի ջահը կարժենա մոտ 13 հազար ռուբլի

PanARMENIAN.Net - Օլիմպիական և պարալիմպիկ կրակի ջահի պատրաստման հիմնական հավակնորդը Կրասնոյարսկի մեքենաշինական գործարանն է:

Պայմանագիրը պետք է ստորագրվի հաջորդ շաբաթ: Գործարանն արդեն «Սոչի-2014» կազմկոմիտեին է ներկայացրել ջահի հաշվարկային արժեքը, հայտնում է sport-express.ru-ն:

Եթե գործարքը տեղի ունենա, ապա ջահի պատրաստման արժեքը կկազմի 12 942,37 ռուբլի, ԱԱՀ հետ միասին: Այն նյութերի համար, որից կպատրաստվի ջահը, կհատկացվի 3651,35 ռուբլի: Աշխատավարձերի համար կհատկացվի 2360,64 ռուբլի:

«Սոչի-2014» կազմկոմիտեն պաշտոնապես չի բացահայտել տեղեկատվությունը Օլիմպիադայի գլխավոր խորհրդանիշի մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---