ՎԵ-ն և ՀԿԵ-ն պատրաստվում են ավելացնել կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները

ՎԵ-ն և ՀԿԵ-ն պատրաստվում են ավելացնել կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները

PanARMENIAN.Net - Վրաստանի երկաթուղու նախաձեռնությամբ հունիսի 2-ին Երևանում կայացավ Վրացական և Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հանդիպումը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովն ընդունեց վրացական պատվիրակությանը` ՎԵ գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանյին բեռնափոխադրումների հետ կապված հարցեր: Վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց պահպանել ներկայիս կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանային բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև մեծացնել դրանք:

Հանդիպումը շարունակվեց ՀԿԵ գործընկերներ «Մետեքսիմ», «Տրանսալիանս», «Ապավեն» ընկերությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ մթնոլորտում:

Կողմերը պայմանավորվեցին պատասխան այց կատարել Վրաստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---