Փոլ Մըքքարթնին հանդես կգա Օլիմպիադայի բացմանը Լոնդոնում 5 հունիսի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար «Բիթլզ» խմբի նախկին մասնակից Փոլ Մըքքարթնին հաստատել է իր մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը: Նա հանդես կգա շոուի վերջում: Կազմակերպիչները մտադիր էին ներգրավել որքան հնարավոր է մեծ թվով հայտնի բրիտանացի դերասանների, սակայն հրավիրվածների մեծ մասը, մասնավորապես, «Ռոլինգ Սթոունզի» երաժիշտները հրաժարվեցին: Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտում: Սցենարը գաղտնի է պահվում: Սակայն, որոշ մանրամասներ այնուամենայնիվ հայտնի են դարձել: Օրինակ, պաշտոնապես խաղերը բացված կհայտարարեն Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը: Հայտնի է նաև միջոցառման անվանումը՝ «Հրաշալի կղզիներ»: Արարողության բացումը կազդարարի հատուկ ձուլված 27-տոննայանոց զանգը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |