Ավստրիայում տեղի է ունեցել բարեգործական համերգ ի զորակցություն Քանաքեռի երաժշտական դպրոցի![]() 5 հունիսի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի Գրաց քաղաքի Վելշե Կիրխեում «Բխիյան» լարային քառյակի կատարմամբ կայացավ «Հայ և ավստրիական երաժշտական արվեստի հանդիպում» խորագրով համերգը, որի կազմակերպիչն էր Գրացի Հայ առաքելական եկեղեցական վարչությունը: Քառյակի անդամներն են` Մարինե Բխիյան (ջութակ), Միխայլո Զախարով (ջութակ), Գայանե Միրզոյան (ալտ), Յուդիթ Պապ (թավջութակ): Կատարվեցին Յոզեֆ Հայդնի և Կոմիտասի ստեղծագործությունները: Քառյակում ընդգրկված երկու հայուհիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն են, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակել և կատարելագործել են եվրոպական քաղաքներում` Լոնդոն, Բրյուսել, Լովրան (Խորվաթիա), Գրաց: Համերգի ավարտին կազմակերպվեց հանգանակություն, որի հասույթը տրամադրվելու է Երևանի Քանաքեռ համայնքում գործող երաժշտական դպրոցին: Միջոցառման վերջում տեղի ունեցավ ընդունելություն համերգին ներկա ավստրիացի և հայ հանդիսատեսի համար: Համերգին ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Համերգ-միջոցառման նպատակն էր ավստրիացի և հայ ունկնդիրներին ծանոթացնել երկու ազգերի բարձրարժեք երաժշտական արվեստի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |