Ցեղասպանագետ. Կարևորը ոչ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, այլ այն, թե դա ինչպես կարվի

Ցեղասպանագետ.  Կարևորը ոչ միայն Թուրքիայի կողմից  Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, այլ այն, թե դա ինչպես կարվի

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր հյուրընկալվել է գերմանահայ գիտնական, ցեղասպանագետ Միհրան Դաբաղը: 1994թ. գիտնականը Բոխումի Ռուր համալսարանին կից հիմնադրել է «Սփյուռք և Ցեղասպանությունն ուսումնասիրող» ինստիտուտը: Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:

Սփյուռքի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Մ.Դաբաղը հանդես է եկել դասախոսությամբ` մասնավորապես նշելով, որ կարևորը ոչ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, այլ այն, թե դա ինչպես կարվի: Դասախոսության ավարտին Մ.Դաբաղը պատասխանել է ներկաների հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Միհրան Դաբաղին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը ստեղծագործական գործունեությամբ նպաստելու, միջհամայնքային կապերի ամրապնդման, սփյուռքում հայ մշակույթի տարածման, ակնառու նվաճումների և ձեռքբերումների գործում ունեցած զգալի ավանդի, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---