Վիրավորված զինծառայողների վիճակը միջին ծանրության է

Վիրավորված զինծառայողների վիճակը միջին ծանրության է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում երեկ վիրավորված 5 զինծառայողներից երեքը գտնվում են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, երկուսը՝ Տավուշի կայազորային հոսպիտալում, մեկը՝ Վանաձորի կայազորային հոսպիտալում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՊՆ լրատվական ծառայությունից. «Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բացառությամբ Կորյուն Իրիցյանի, ում վիճակը բավարար է»:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---