ԳԱԱ–ն քննարկում է կազմակերպում ինտերնետային հասցեների սպառման թեմայով

ԳԱԱ–ն քննարկում է կազմակերպում ինտերնետային հասցեների սպառման թեմայով

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա քննարկում` նվիրված օգտագործվող ինտերնետային հասցեների սպառմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից` կքննարկվեն Ինտերնետի հայկական հատվածի ցանցային ենթակառուցվածքների և ծառայությունների պատրաստվածությունը նոր IPv6 հաղորդակարգի մեկնարկին:

Քննարկումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Քննարկմանը հրավիրված են այդ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններ:

Որոշ հաշվարկներով 2015թ-ին Ինտերնետի մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15 միլիարդը: Ներկա պահին օգտագործվող IPv4 տեսակի հասցեները բավարար չեն: Նոր IPv6 հասցեները հնարավորություն են տալիս Ինտերնետի մուտք տրամադրել ավելի շատ ցանցային սարքերի և համակարգիչների:

Համաշխարհային IPv6 մեկնարկին վերաբերյալ նորություններերը կհրապարակվեն Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի (ASNET-AM) կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---