Հայաստանը մասնակցում է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին 5 հունիսի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ֆրանսիական Անսի քաղաքում բացվել է անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` «Ճանապարհորդություն» անունով ոչ մրցութային ծրագրում: Այստեղ ներկայացվում են փառատոնի սիրված ֆիլմերը, անվանի մուլտիպլիկատորների աշխատանքները և ներկա շուկայի առաջատար մուլտֆիլմերը: «Սահակյանց փրոդաքշն» ընկերությունը ներկայանում է արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գործերի հետահայաց ցուցադրությամբ, որը կոչվում է «Ռոբերտ Սահակյանցի համարձակ, պարադոքսային և խենթ աշխարհը»: Ծրագրում ներկայացված են Սահակյանցի հայտնի և սիրված «Աղվեսագիրք» , «Կիկոս», «Բարեկենդան», «Խոսող ձուկը», «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրներում», «Սուտասան», «Սեղմակոճակ» , «Կացին», «Ամեն ինչ լավ է» մուլտֆիլմերը: Հայկական 2-րդ ծրագիրը կոչվում է «Անկախ անիմացիայի 20 տարիները Հայաստանում»: Այստեղ ներկայացված են հայ մուլտիպլիկատորների 15 մուլտֆիլմեր, որոնք անդրադառնում են անկախության առաջին տարիներին առկա սոցիալական և քաղաքական խնդիրներին: Փառատոնի օրերին հայկական պատվիրակությունը կներկայանա նաև փառատոնի Անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկայում «Սահակյանց փրոդաքշնի» տաղավարով: Այս հեղինակավոր շուկան արդեն 25 տարի է համարվում է աշխարհի մուլտարտադրողների օրացույցի կարևորագույն օրը: Այս տարի փառատոնին մասնակցում է 7000 ներկայացուցիչ 80 երկրներից: Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրում ցուցադրվելու է 500 ֆիլմ: Մրցութային ծրագրում ընդգրկված է 10 լիամետրաժ, 49 կարճամետրաժ, 55 ավարտական և 60 հեռուստատեսային և կոմերցիոն ֆիլմ: Ոչ մրցութային ծրագրում ներառված են 10 լիամետրաժ, 40 կարճամետրաժ ֆիլմ և 5 փակ դիտում պրեմիերայից առաջ: Այսօրվա դրությամբ 120.000 տոմս է վաճառվել և դեռ հերթեր են գոյանում տոմսարկղերի մոտ: Փառատոնի ընթացքում լինում են նաև մուլտարտադրող հեղինակավոր ընկերությունների մամուլի ասուլիսներ, գործնական դասընթացներ, ստեղծագործական ֆորումներ և այլ անակնկալ միջոցառումներ: Կա նաև բացօթյա հսկա էկրան , որտեղ ցուցադրվում են հայտնի մուլտֆիլմեր , օրինակ` Դիսնեյի «Քնած դշխուհին և 7 քաջերը» մուլտֆիլմի վերականգնված տարբերակը նոր որակով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |