Թուրքիան չի միջամտի Սիրիայի ներքին գործերին

Թուրքիան չի միջամտի Սիրիայի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին, հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնաը` հանդես գալով Ստամբուլի Համաշխարհային տնտեսական համագումարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը ծայրաստիճան հստակ է` մենք մտադիր չենք միջամտել վերջինիս ներիքին գործերին, այլ միջազգային հանրության ուշադրությունն ենք գրավում երկրում տիրող զանգվածային հակամարտությանը»,-ասել է Էրդողանը:

Ըստ վարչապետի, Թուրքիայում ներկայումս կա 24 հազար սիրիացի փախստական:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---